Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք, որտեղ իսրայելական բանակը գործողություններ է իրականացնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տելեգրամյան գրառմամբ հայտնել է վարչապետ Նեթանյահուի աշխատակազմի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Վարչապետն այսօր այցելել է Ռաֆահ, այցի մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ»,- գրել է նա։
Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողության ընթացքում Նեթանյահուն առաջին անգամ անձամբ այցելել է անկլավ 2023 թվականի նոյեմբերի 26-ին։
Կարծիքներ