Մասիս քաղաքի աղբավայրում սահմանվել է հերթապահություն
Հունիսի 26-ին, ժամը 09:30-ին Մասիս քաղաքի աղբավայրում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մոտ 4000 քմ տարածքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է աղբավայրի 1 ջրատար և 1 տրակտոր․ սահմանվել է հերթապահություն։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին, ժամը 03:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է աղբավայրի 1 ջրատար։ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ աղբավայրում իրականացրել է հերթապահություն։
Կարծիքներ