Լևոն Արոնյանը վստահ մեկնարկեց Goldmoney Asian Rapid շախմատի մրցաշարում

Լևոն Արոնյանը վստահ մեկնարկեց Goldmoney Asian Rapid շախմատի մրցաշարում

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը այսօր մեկնարկեց առցանց անցկացվող Goldmoney Asian Rapid արագ շախմատի մրցաշարում, որի մասնակցում են 16 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում տղամարդկանց և կանանց աշխարհի չեմպիոններ Մագնուս Կառլսենը և Հու Յիֆանը:

Այսօր կայացած 5 տուրից հետո մեր շախմատիստը վաստակել է 3,5 միավորով և չորս մասնակիցների հետ կիսում է 1-5-րդ տեղերը: Լևոն Արոնյանը հաղթել է հնդիկ գրոսմայստերներ Բաշկարան Աբդինհանին ու Դոմարաջու Գուկեշին, իսկ Պյոտր Սվիդլերի, Դեն Լիժենի և Սալեհ Սալեմի հետ ոչ-ոքի է խաղացել:

Վաղը կկայանա հաջորդ հինգ տուրերի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կառլսենը, Արջունի Էրիգայշին, Անիշ Գիրին, Սանթոշ Վիդիթը և Յան-Քշիշտոֆ Դուդան:

Հավելենք, որ շրջանաձև մրցաշարից հետո 1-8-րդ տեղերը գրաված շախմատիստները կմտնեն փլեյ-օֆֆ և պայքարը կշարունակեն նոկաուտ մրցակարգով: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում