Թրամփն Ուկրաինա ամերիկացի զինվորներ ուղարկելու Բայդենի խոսքերը «խենթություն» է որակել
![Թրամփն Ուկրաինա ամերիկացի զինվորներ ուղարկելու Բայդենի խոսքերը «խենթություն» է որակել](https://freenews.am/uploads/images/image_750x_61f1877be87cb.jpg)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի զինվորներին Ուկրաինա ուղարկելու հնարավորության մասին գործող նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը «խենթություն» է անվանել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խելագարություն է: Դա կարող է սկսել երրորդ համաշխարհային պատերազմ, դա խենթություն է և երբեք չէր կարող տեղի ունենալ իմ օրոք»,- ասել է Թրամփը «Մեծ Ամերիկա» պոդքասթի ժամանակ:
ԱՄՆ 45-րդ նախագահը հայտարարել է, որ գործող նախագահի վարչակազմի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Մոսկվան այլևս չի հարգում Վաշինգտոնին:
Կարծիքներ