Էրդողանը մեկնում է վերջին օրերին ջրհեղեղի հետևանքով տուժած Կաստամոնու նահանգ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 13-ին մեկնելու է ջրհեղեղից մեծապես տուժած Կաստամոնու նահանգ։
Այս մասին հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը։
Էրդողանը մասնավորապես լինելու է Սև ծովի առափնյա Կաստամոնու նահանգի Բոզքուրթ շրջանում, որտեղ մասնակցելու է Արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչության (AFAD) համակարգող նիստին։
Թուրքիայի սեւծովյան առափնյա նահանգներում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից զոհվածների թիվն ավելացել Է՝ հասնելով 27-ի: Ջրհեղեղի հետևանքով զոհված 27 անձանցից 25-ը Կաստամոնու նահանգից են, իսկ 2-ը Սինոպ նահանգից։ Շարունակվում են Բարթինի նահանգից մեկ անհետ կորած անձին գտնելու որոնողական աշխատանքները։
Կարծիքներ