Բուլղարիայի վարչապետը հայտարարել Է իր կառավարության չորս նախարարների պաշտոնաթողության մասին
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը որոշել Է պաշտոնաթող անել ֆինանսների նախարար Վլադիսլավ Գորանովին, ներքին գործերի նախարար Մլադեն Մարինովին, Էկոնոմիկայի նախարար Էմիլ Կարանիկոլովին եւ զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովային: Հուլիսի 23-ին այս հայտարարությամբ վարչապետը հանդես Է եկել կոալիցիայի խորհրդի նիստի արդյունքներին նվիրված ճեպազրույցում:
«Ընդունում եմ երեք նախարարների՝ Մարինովի, Գորանովի, Կարանիկոլովի գումարած զբոսաշրջության նախարար Անգելկովայի պաշտոնաթողությունը»,- ասել Է Բորիսովը: Պետության ղեկավարը հայտնել Է, որ կառաջարկի Խրիստո Տերզիյսկու թեկնածությունը ներքին գործերի նախարարի պաշտոնում: Ներկայումս Տերզիյսկին գլխավորում Է Ոստիկանության գլխավոր տնօրինությունը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Կիրիլ Անանիեւը, որն զբաղեցնում Էր առողջապահության նախարարի պաշտոնը, իսկ առողջապահության նախարարության ղեկավարի պաշտոնում կառաջարկվի պրոֆեսոր Կոստադին Անգելովի թեկնածությունը: Զբոսաշրջության նախարարի պարտականությունները կստանձնի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովան: Պլանավորվում Է Էկոնոմիկայի նախարար նշանակել Լիչեզար Բորիսովին՝ ներկայումս Էկոնմիկայի փոխնախարարին: Սպասվում Է, որ Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարանը) կառավարությունում կադրային փոփոխությունների առաջարկությունը կքննարկի արդեն հուլիսի 24-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ