Պարեկները մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է երթևեկության կանոնների 3359 խախտում

Պարեկները մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է երթևեկության կանոնների 3359 խախտում

Հունվարի 23-ից փետրվարի 13-ը մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3359 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 39 մեքենա։

 

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 195 անձ։ Հայտնաբերվել են չամրակապված վարելու՝ 1226, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 38, արագության գերազանցման՝ 274 և 935 այլ իրավախախտումներ։ 83 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 340-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 243-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 12 անձ, որոնցից 5-ը՝ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, իսկ 7-ը՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում