Չինաստանն աջակցում է ԵՄ միասնությանը և ռազմավարական անկախությանը
Չինաստանի իշխանությունները վճռականորեն աջակցում են Եվրոպայում ինտեգրացիոն գործընթացին և Եվրամիության ռազմավարական անկախությանը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Չինաստանը վճռականորեն աջակցում է Եվրոպայում ինտեգրացիոն գործընթացին: Մենք աջակցում ենք Ֆրանսիայի ջանքերին, որը հանդես է գալիս որպես նախագահող երկիր՝ նպաստելով ԵՄ-ի ռազմավարական անկախության ամրապնդմանը», - Վան Յիի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ կայքը:
Ինչպես պարզաբանել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը, Պեկինը ձգտում է բացառիկ բարեկամական հարաբերություններ կառուցել Եվրամիության հետ և կարծում է, որ համագործակցությունը պետք է լինի գերակշռող միտումը։
«Չինաստանն ու ԵՄ-ն գործընկերներ են, ոչ թե մրցակիցներ»,- ընդգծել է նա։
Կարծիքներ