Հայաստանը միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հերթական փուլին
Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին պաշտոնապես հայտարարել է Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հերթական փուլին (2021-2027թթ.) միանալու մասին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանն արդեն մասնակցել է «Ստեղծագործ Եվրոպայի» նախորդ փուլին (2014-2020թթ.)։
«Ծրագրին շարունակական մասնակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի մշակութային և ստեղծագործական ոլորտների համար` դարձնելով դրանք ավելի ներառական, թվային և էկոլոգիապես ավելի կայուն, և միաժամանակ ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության մշակութային համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ