Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով 11 մարդ է սպանվել
Մեքսիկայի Խալիսկո նահանգում զինված հարձակման հետևանքով 11 մարդ է սպանվել, 2-ը վիրավորվել են, տարածաշրջանային դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Էմիլիանո Սապատա փողոցում հայտնաբերվել է տղամարդու 10 անշունչ մարմին հրազենային վերքերով: Բացի այդ, տանը հայտնաբերվել է մի տղամարդ, հավանաբար անչափահաս, որը նույնպես ունեցել է հրազենային մարմնական վնասվածքներ»,- ասված է Խալիսկոյի նահանգային դատախազության կայքում տեղադրված հայտարարությունում:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ հրազենային վնասվածքներ են ստացել ևս 2 մարդ՝ կին և երեխա, նրանց բուժօգնություն է ցուցաբերվել: Նահանգային դատախազությունը հետաքննություն է սկսել զանգվածային սպանության փաստի առիթով:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, 3 մեքենայում ինքնաձիգներով զինված խումբը կրակ է բացել ճանապարհի եզրին ալկոհոլ օգտագործող մարդկանց խմբի վրա, որից հետո փախել է տարածքից: Դեպքի վայրում շարունակվում են ուժային կառույցների գործողությունները՝ ուղղաթիռների մասնակցությամբ:
Կարծիքներ