ՆԱՏՕ-ն քննարկում է միջուկային զենքը մարտական պատրաստության բերելու հարցը
ՆԱՏՕ-ի անդամ երկրները խորհրդակցություններ են սկսել միջուկային զենքը զգոնության մեջ դնելու անհրաժեշտության շուրջ։ Այդ մասին բրիտանական The Daily Telegraph թերթին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Ես չեմ մանրամասնի, թե քանի միջուկային մարտագլխիկ պետք է գործարկվի և ինչպես պահվեն, բայց մենք պետք է խորհրդակցենք այս հարցերի շուրջ: Դա հենց այն է, ինչ մենք անում ենք»:
Նա ասել է, որ հարցի թափանցիկությունը «օգնում է հստակ ուղերձ ուղարկել», որ ՆԱՏՕ-ն «միջուկային դաշինք է»:
Կարծիքներ