«Յուվենտուսի» հետ հանդիպումն առանձնահատուկ է լինելու. Հենրիխ Մխիթարյան

 «Յուվենտուսի» հետ հանդիպումն առանձնահատուկ է լինելու. Հենրիխ Մխիթարյան

Հռոմի «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հաղթական խաղում (3:1) գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Գտեինք, որ բարդ խաղ է լինելու լավ թիմի դեմ, սակայն մենք պատրաստ էինք դրան: Առաջին խաղակեսում հրաշալի խաղ ցուցադրեցինք և դարձանք 3 գոլի հեղինակ, իսկ ընդմիջումից հետո կարող էինք խփել ևս մի քանիսը: Չկարողացանք անել դա, իսկ բաց թողած գոլը մի քիչ բարդացրեց իրավիճակը: Արժանի էինք հաղթանակի:

Յուրաքանչյուր խաղում պետք է ցուցադրենք, որ կարող ենք և պետք է մնանք մրցաշարային աղյուսակի վերևի հատվածում: Հեշտ խաղեր չկան: Գիտենք, որ բոլոր թիմերի դեմ խաղերում պետք է պայքարենք մինչև վերջ: Իսկ վերջում կտեսնենք, թե որտեղ հայտնվեցինք:

Ժամանակ ունենք «Յուվենտուսի» հետ խաղին պատրաստվելու համար: Գիտենք, որ լինելու է առանձնահատուկ հանդիպում»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մկանային խնդիրների պատճառով չէր մասնակցել «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության նախորդ՝ 19-րդ տուրի հանդիպմանը (4:3): Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա բաց էր թողել առաջին հանդիպումը:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 19 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

«Գոլ+փոխանցում» հաշվարկով Հենրիխ Մխիթարյանը և Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (15 գոլ, 2 փոխանցում) լավագույնն են A Սերիայի այս մրցաշրջանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում