Բելգրադում հակակառավարական ցույցերը շարունակվում են. ոստիկանների ուղղությամբ նետվում են քարեր, հրատեխնիկա
Սերբիայի խորհրդարանի շենքի դիմաց մի խումբ ցուցարարներ փորձում են միջադեպ հրահրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Նշվում է, որ այս պահին երկրի մայրաքաղաք Բելգրադի կենտրոնում հակակառավարական բողոքի ակցիա է իրականացվում:
Հաղորդվում է, որ խորհրդարանի շենքը շրջափակված է ոստիկանական պատնեշով, որի ուղղությամբ նետվում են քարեր, հրատեխնիկա, սակայն այս գործողությունները զանգվածային բնույթ չեն կրում: Իրավապահները պատասխան քայլեր չեն ձեռնարկում, միայն պահում են զբաղեցրած դիրքը:
Երկրի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ 32-ամյա մի տղամարդ աջ ոտքի հատվածում դանակի հարված է ստացել ցույցի մեկ այլ մասնակցի հետ վեճի ժամանակ: Դանակահարած անձը, որը 1973-ին ծնված տղամարդ է, բերման է ենթարկվել:
Սերբիայի ներքին գործերի նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը հայտնել է, որ ցուցարարները կոտրել են խորհրդարանի շենքի պատուհաններն ու տեսախցիկը:
Կարծիքներ