Ջոնսոնն ընդունում է Մոդիի հրավերը՝ այցելելու Հնդկաստան

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդունել է Հնդկաստան այցելելու իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիի հրավերը, որը նա արել է Գլազգոյում հանդիպման ժամանակ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Հարշ Վարդան Շրինգլան։
«Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդունել է Հնդկաստան այցելելու վարչապետ Մոդիի հրավերը՝ նշելով, որ ծրագրում է իր այցը հենց որ հանգամանքները թույլ տան», - ասել է Շրինգլան։
Ջոնսոնը պետք է ժամաներ Հնդկաստան հունվարին. նա պետք է գլխավոր հյուրը լիներ հունվարի 26-ին Նյու Դելիում Հանրապետության օրվա շքերթի ժամանակ: Բայց Մեծ Բրիտանիայի վարչապետը հունվարի 5-ին ասաց, որ չեղարկել է իր այցը կորոնավիրուսի խիստ վարակիչ շտամի տարածումից հետո, որն այնուհետ ազդել է Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում հազարավոր մարդկանց վրա:
Կարծիքներ