Կուրիլյան կղզիների մոտ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգներն ուրբաթ օրը 4,3 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլների (Սախալինի շրջան) մոտակայքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։
«Երկրաշարժը տեղի է ունեցել Կուրիլյան կղզիների հյուսիսային խմբի մոտ, օջախի խորությունը եղել է 165 կիլոմետր»,- հայտնել են մասնաճյուղում։
Ըստ սեյսմոլոգների՝ տեղի բնակիչները չեն զգացել ցնցումները։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
Կարծիքներ