Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ.տեսանյութ

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ.տեսանյութ

Հուլիսի 2-ին, ժամը 18։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան-Գառնի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի «Սուբասաններ» կոչվող տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:17-ին, մարվել՝ 19:42-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 12 բնակիչ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում