Պուտինն ընդունել է Բրազիլիա այցելելու հրավերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Բրազիլիա այցելելու հրավերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Պուտինի և Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի բանակցությունների արդյունքում Կրեմլի կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ:
«Նախագահ Բոլսոնարուն շնորհակալություն հայտնեց Մոսկվայում գտնվելու ժամանակ ռուսական կողմի ցուցաբերած հյուրընկալության համար և հրավիրեց նախագահ Պուտինին այցելել Բրազիլիա: Հրավերը սիրով ընդունվել է: Այցի ժամկետները կհստակեցվեն դիվանագիտական ճանապարհներով»,-ասվում է հայտարարության մեջ:
Վերջին անգամ Պուտինը երկօրյա այցով Բրազիլիայում է եղել 2019 թվականի նոյեմբերին:
Կարծիքներ