Փարաքարում տրանսպորտի վերաբերյալ խնդիրը լուծում է ստանում

Փարաքարում տրանսպորտի վերաբերյալ խնդիրը լուծում է ստանում

Տրանսպորտի վերաբերյալ խնդիրները լուծում են ստանում: Այսուհետ 205 և 37 համարներն ունեն նոր երթուղի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը:

«Այսօրվանից 205 համարի երթուղին անցնելու է նաև Փարաքար բնակավայրի Նաիրի, Ի․ Գասպարյան փողոցներով և Ի․ Գասպարյան փողոցից երթևեկությունը շարունակելու է Մ5 մայրուղով դեպի Երևան։


205 համարի երթուղին շարժվելու է հետևյալ հետագծով՝ Նորակերտ-Բաղրամյան-Այգեկ-Մերձավան-Փարաքար-Արգավանդ-Երևան:


Փոխվել է նաև 37 համարի երթուղին․ 17.02-ից 37 համարի երթուղին  ներառելու է նաև Փարաքար բնակավայրի և Մուսալեռ բնակավայրի տարածքում գտնվող մայրուղին (մինչև 67 համարի նախկին կանգառը)։

37 համարի երթուղին անցնելու է Մուսալեռ, Փարաքար բնակավայրերով, Արգավանդի տարածքով, ինչպես նաև Երևան քաղաքի Բաբաջանյան, Անդրանիկի, Ռաֆֆու, Սեբաստիա, Լենինգրադյան, Ծիծեռնակաբերդի խճուղի, Շինարարներ, Էստոնական, Հալաբյան, Մարգարյան, Ֆուչիկ, Մելքումով փողոցներով, Աշտարակի խճուղով և Քասաղ գյուղով։


«Վստահեցնում եմ, որ Ձեր կողմից բարձրացված ցանկացած խնդիր լսելի է դառնալու պատկան մարմիններին և համատեղ ջանքերով զարգացնելու ենք Փարաքար համայնքի բոլոր ենթակառուցվածքները»,-ասված է Մինասյանի գրառման մեջ:

Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեւական ժամանակ է՝ Երեւանին մոտ Փարաքար խոշորացված համայնքի բնակչության համար, որոնք օգտվում են հասարակական տրանսպորտից, մեծ դժվարություն է դարձել համայնքից մայրաքաղաք հասնելը: 17, 18, 67 համարները, որոնցից օգտվել է բնակչությունը, դադարեցրել էին գործունեությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում