Երևանում վերսկսվել են ընդդիմության ակցիաները. ոստիկանները փակել էին ավտոերթի ճանապարհը

Երևանում վերսկսվել են ընդդիմության ակցիաները. ոստիկանները փակել էին ավտոերթի ճանապարհը

Երևանում վերսկսվել են ընդդիմության կազմակերպած ակցիաները: Ըստ հայտարարությունների, առավոտյան ժամը 08:00-ին հինգ վայրից մեկնարկել են ընդդիմության ավտոերթերը։

Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը փակել էին ոստիկանության աշխատակիցները: Ավտոերթի մասնակիցնեի և ոստիկանության  միջև վիճաբանություն տեղի ունեցավ, ինչից հետո ավտոերթի մասնակիցները փակեցին հանդիպակաց երթևեկությունը:

Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվեց եւ ավտոերթը շարունակվեց:

Հիշեցնենք, որ շաբաթ և կիրակի անհնազանդության ակցիաներ մայրաքաղաքում տեղի չեն ունեցել, սակայն երեկ երեկոյան հերթական հանրահավաքն էր կազմակերպվել, որին, ըստ հրապարակված թվերի, մոտ 4 հազար մարդ է մասնակցել:

Հիշեցնենք նաև, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած շարժումը ակցիաներին զուգահեռ նստացույց է հայտարարել Ֆրանսիայի հրապարակում, որն իրականացնում են շարժման փոքրաթիվ անդամներ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում