Իտալիայում տղամարդը փրկել է խեղդվող դստերը և մահացել սրտի կանգից

Իտալիայում տղամարդը փրկել է խեղդվող դստերը և մահացել սրտի կանգից

Իտալիայի Սարդինիա նահանգի բնակիչը մահացել է լողափին այն բանից հետո, երբ օգնության էր հասել իր 13-ամյա դստերն ու նրա ընկերուհուն: Հաղորդում է AGI գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել կղզու արևմտյան ափին: Նկատելով, որ ալիքները սկսում են ծածկել աղջիկներին, 65-ամյա Ֆերնանդո Պորկուն շտապել էր օգնության:

Տղամարդու ինքնազգացողությունը վատացել էր ափին այն բանից  հետո, երբ նրան հաջողվել էր աղջիկներին անվտանգ դուրս բերել ջրից: Օգնության կանչով տեղ հասած շտապօգնության բժիշկները տղամարդու մոտ արձանագրել էին սրտի կանգ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում