Վրաստանում ընտրություններից առաջ կարող են համաներում անցկացնել
Մինչ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում նախատեսվում է բանտարկյալների լայնածավալ համաներում հայտարարել։ Այդ մասին խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մոտ 10 հազար բանտարկյալ ունենք բանտերում։ Կարևոր է, որ մոտ ապագայում դրանց թիվը լրջորեն կրճատվի՝ եվրոպական օպտիմալ ցուցանիշին մոտենալու համար։ Դրան հասնելու համար ցանկալի է բանտարկյալների թիվը կրճատել առնվազն մոտ մեկ երրորդով։ Կարծում ենք, որ համաներման մասին պատրաստված օրենքը լուրջ ներդրում կունենա այս նպատակին հասնելու գործում»,- ասել է նա։
Կարծիքներ