Ալվարո Մորատան նշել է մոլորակի երեք լավագույն հարձակվողներին
Մադրիդի «Ատլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է այն մասին, թե ով է ներկայումս աշխարհի երեք լավագույն հարձակվողներից մեկը։ Գրում է Armsport.am-ը։
«Ովքե՞ր են այս պահին մոլորակի լավագույն հարձակվողները: Առաջին հերթին Խոսելուն, քանի որ նա իմ թիմակիցն է Իսպանիայի հավաքականում։ Կնշեմ նաև Հարի Քեjնի և Ռոբերտ Լևանդովսկու անունները։
Քեյնը միշտ գոլ է խփում, նա գոլ խփող մեքենա է, բայց միշտ ավելին է ուզում: Նրան չի հետաքրքրում, որ նա երկու-երեք գոլ է խփում, նա միշտ ավելին ու ավելին է ցանկանում։ Ինչո՞ւ եմ Լևանդովսկու անունը նշում: Ես նրա մեծ երկրպագուն եմ: Ինձ միշտ դուր է եկել դիտել նրա խաղը»,- ասել է Մորատան Football Espana-ին տված հարցազրույցում:
Կարծիքներ