Թուրքիան սահմանափակել է ավելի քան 50 անուն արդյունաբերական ապրանքների արտահանումը Իսրայել
Թուրքիայի առևտրի նախարարությունը սահմանափակել է 54 անուն արդյունաբերական ապրանքների արտահանումը Իսրայել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ սահմանափակումները կգործեն մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտը և այնտեղ մարդասիրական օգնության անարգել առաքման համար պայմանների ստեղծումը:
Կարծիքներ