Forbes-ի համաշխարհային վարկանիշային ցուցակում տեղ են գտել ռուսաստանցի 6 նոր միլիարդատերեր

Forbes-ի համաշխարհային վարկանիշային ցուցակում տեղ են գտել ռուսաստանցի 6 նոր միլիարդատերեր

Ռուսաստանից վեց նոր միլիարդատերեր՝ Անդրեյ Կրիվենկոն, Սեյֆեդդին Ռուստամովը, Դենիս Շտենգելովը, Պավել Գոլուբկովը, Դմիտրի Նիկոլաևը և Իվան Ստրեշինսկին, ընդգրկվել են Forbes հանդեսի միլիարդատերերի համաշխարհային վարկանիշային ցուցակում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Հաղորդվում է, որ «Վկուսվիլ» մանրածախ ցանցի հիմնադիր Անդրեյ Կրիվենկոն (Ռուսաստանում զբաղեցնում Է 59-րդ, համաշխարհային մասշտաբով՝ 1434-րդ տեղը) 2,1 միլիարդ դոլար կարողությամբ կարող էր Forbes-ի միլիարդատերերի գլոբալ վարկանիշային ցուցակում հայտնվել դեռ անցյալ տարի։

Սակայն դա տեղի չունեցավ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո ռուս ռիթեյլերների, ինչպես նաև բորսայում առևտրով զբաղվող այլ ընկերությունների գնանշումների անկման հետևանքով։

Forbes-ի տվյալներով՝ 2022 թ.-ի վերջին «Վկուսվիլ» ընկերության հասույթն աճել է 25%-ով՝ մինչև 203,4 մլրդ ռուբլի, իսկ զուտ շահույթը գերազանցել է 3 մլրդ ռուբլին։ Սեյֆեդդին Ռուստամովը, որը վերահսկում է «Մետաֆրաքս գրուպ» քիմիական հոլդինգը, որի կենտրոնակայանը գտնվում է Պերմի Գուբախա քաղաքում, 90-րդ տեղում է Ռուսաստանի և 2133-րդ տեղում՝ գլոբալ վարկանիշային ցուցակում։

Նրա կարողությունը կազմում է 1,3 միլիարդ դոլար: «Մետաֆրաքս գրուպ»-ն արտադրում է Ռուսաստանում ամբողջ մեթանոլի մեկ քառորդը, ինչպես նաև ղեկավարում է  ֆորմալդեհիդի և սինթետիկ խեժի «Մետադիենա» ձեռնարկությունները Պերմի երկրամասում, Մոսկվայի մարզում և Ավստրիայում:

«KDV Group»-ի (հրուշակեղենի, խորտիկների, թեյի, սուրճի, հյութերի և այլ ապրանքների արտադրություն, հիմնական բրենդներից մեկն Է «Յաշկինո»-ն) և «Յարչե» սուպերմարկետների ցանցի (ավելի քան 650 խանութ Սիբիրում և Կենտրոնական Ռուսաստանում) հիմնադիր Դենիս Շտենգելովը Ռուսաստանի վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 94-րդ տեղը, գլոբալ վարկանիշային ցուցակում՝ 2133-ը՝ 1,3 մլրդ դոլար կարողությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում