ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրություն. տեսանյութ
ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրություն:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի ընթացքում այդ ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:
Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել էր գաղտնազերծված փաստաթղթեր Օնիկ Գասպարյանի հայտարարությունների վերաբերյալ: Գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանը արել է հետևյալ հայտարարությունը. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... » հավելելով. « ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:
Կարծիքներ