Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 հազար դեպք է գրանցվել
Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 հազար դեպք է գրանցվել, հաղորդում է RT-ն:
Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5 235 344-ի:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից 230 վարակակիր է մահացել, մահվան ելքով դեպքերի թիվը կազմում է 153 905:
Հոկտեմբերի սկզբին Բրազիլիայի կառավարությունը ևս 30 օրով երկարաձգել է օտարերկրացիների մուտքի արգելքը:
Կարծիքներ