«Լիվերպուլ»-ը, «Ռեալ»-ը և «Բավարիա»-ն հաղթանակ են տարել. Չեմպիոնների լիգա

«Լիվերպուլ»-ը, «Ռեալ»-ը և «Բավարիա»-ն հաղթանակ են տարել. Չեմպիոնների լիգա

 Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի A, B, C և D խմբերի երրորդ տուրի հանդիպումները:

 A խմբում «Բավարիա»-ն խոշոր`2:6 հաշվով պարտության մատնեց «Զալցբուրգ»-ին, «Լոկոմոտիվ»-«Ատլետիկո» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

B խմբում Մադրիդի «Ռեալ» տանը 3:2 հաշվով առավելության հասավ «Ինտեր»-ի նկատմամբ: Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն էլ ոչ մի շանս չտվեց Դոնեցկի «Շախտյոր»-ին`0:6:

C խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Օլիմպիակոս»-ի դարպասը, նույն հաշվով «Պորտու»-ն հաղթեց «Մարսել»-ին:

D խմբում անգլիական «Լիվերպուլ»-ը 0:5 հաշվով գերազանցեց «Ատալանտա»-ին, իսկ «Այաքս»-ը 1:2 հաշվով հաղթեց դանիական «Միդտյուլանդ»-ին:

 

A խումբ

«Զալցբուրգ»-«Բավարիա»՝ 2:6

«Լոկոմոտիվ»-«Ատլետիկո»`1:1

B խումբ

«Ռեալ»- «Ինտեր»՝ 3:2 

«Շախտյոր»-«Բորուսիա»` 0:6

C խումբ 

«Մանչեսթեր Սիթի»-«Օլիմպիակոս»՝ 3:0

«Պորտու»-«Մարսել»՝ 3:0 

D խումբ

«Ատալանտա»-«Լիվերպուլ»՝ 0:5

«Միդտյուլանդ»-«Այաքս»՝ 1:2

Հետևեք մեզ նաև Տելեգրամում