Քննարկվել են Հնդկաստան-Իրան-Հայաստան կապուղիներին վերաբերող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրային կապուղիներին վերաբերող մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել դեպի Վրաստան և Եվրոպա կապուղիներն ամրապնդելու վերաբերյալ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։
Կարծիքներ