Ադամյանը մասնակցել է «Ֆրանկֆուրտ»- «Քյոլն» հանդիպմանը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մասնակցել է «Ֆրանկֆուրտ»- «Քյոլն» հանդիպմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 3-րդ տուրում «Քյոլնն» արտագնա խաղում մրցել է «Ֆրանկֆուրտի» հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի`1:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու անդամ Սարգիս Ադամյանը «Քյոլնի» մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 56-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Քյոլնը» մրցաշարային աղյուսակում 8-րդն է: Առաջատարը Մյունխենի «Բավարիան» է:
Կարծիքներ