Ոստիկանները ձերբակալել են բանկում կեղծ դոլարներ իրացնելու փորձ արած քաղաքացուն
ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 14-ին զանգահարել է Երևանում գործող բանկերից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի քաղաքացի կեղծ 100 և 50 դոլարանոց է ներկայացրել բանկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ոստիկանության Շենգավիթի բաժնի դեպքի վայր մեկնած ծառայողները կեղծ արտարժույթ իրացնելու փորձի հիմքով ձերբակալել և բաժին են տարել Սյունիքի մարզի մի բնակչի:
Ըստ աղբյուրի՝ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ