ԱՄՆ-ում ձերբակալել են 6 մարդու, ովքեր փոփոխել են Hollywood-ի ցուցանակը

ԱՄՆ-ում ձերբակալել են 6 մարդու, ովքեր փոփոխել են Hollywood-ի ցուցանակը

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու, ովքեր փոփոխել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գտնվող հայտնի Hollywood գրությունը Hollyboob-ի (boob-կուրծք), հաղորդում է Los Angeles Times-ը:
Ոստիկանության աշխատակիցները տեսախցիկի միջոցով նկատել են 6 մարդու, որոնք ներթափանցել են տարածք, որտեղ գտնվում է հայտնի գրությունը։ Հետդարձի ճանապարհին, նրանց արդեն սպասելիս են եղել իրավապահները։ Հայտնի է, որ ձերբակալվածների թվում եղել է 5 տղամարդ և 1 կին։
Ստացված տեղեկատվության համաձայն, իրավախախտները հայտարարել են, որ փոխել են գրությունը, քանի որ ցանկացել են գրավել հանրության ուշադրությունը և մարդկանց զգուշացնել կրծքի քաղցկեղի խնդրի մասին:
Իրավապահների խոսքով՝ այս միջադեպը չի կարող դիտարկվել որպես վանդալիզմ, քանի որ հայտնի գրությունը չի վնասվել։
Իրավախախտներին մեղադրանք կառաջադրվի մասնավոր տարածք ապօրինի մուտք գործելու համար, ապա բոլոր 6 անձինք ազատ կարձակվեն:
Սա Հոլիվուդի հայտնի նշանի մեջ փոփոխություններ կատարելու առաջին փորձը չէ։ Ավելի վաղ՝ 2017-ին, անհայտ անձն Ամանորի գիշերը Լոս Անջելեսում «Hollywood» հայտնի գրությունը փոխել էր «Hollyweed» բառով, ինչը կարելի է թարգմանել՝ որպես «Սուրբ մարիխուանա»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում