ԱՄՆ-ում «Միսս Տիեզերք» մրցույթի հայ մասնակիցը բեմ է դուրս եկել «Հայաստանը՝ հանուն ապրելու իրավունքի» պաստառով

ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում կայացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կիսաեզրափակիչը, որի ժամանակ աշխարհի 84 երկրի պատվիրակների հետ բեմ է բարձրացել նաև Հայաստանի ներկայացուցիչ՝ Կրիստինա Այանյանը:
Նա ազգային կոստյումների մրցութային փուլում բեմ է դուրս եկել «Հայաստանը՝ հանուն ապրելու իրավունքի» պաստառով, որը մի քանի վայրկյան շարունակ բեմից ցուցադրել է ներկաներին:
Հաղորդավարը նշել է, որ ազգային կոստյումը ստեղծված է Հայոց ցեղասպանության թեմայով,որը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարն ու դիմադրությունը:
Կարծիքներ