Դա հակասում է ՄԻԵԴ-ի վճռին․ Եվրամիությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նավալնիին

Դա հակասում է ՄԻԵԴ-ի վճռին․ Եվրամիությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նավալնիին

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին:

Մոսկվայի Սիմոնովսկիի դատարանը ժամեր առաջ չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով՝ փոխարինելով այն 3,5 տարվա իրական ժամկետով:

«Ալեքսեյ Նավալնիի դատավճիռը հակասում է Ռուսաստանի միջազգային պարտավորություններին օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների ոլորտում։ Դա հակասում է ՄԻԵԴ-ի վճռին, որն այդ գործն անհիմն է ճանաչել։ Ես կոչ եմ անում նրան անհապաղ ազատ արձակել», – գրել է Բորելը Twitter-ում։

Ավելի վաղ, Սպիտակ տունը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս կոչ են արել ազատ արձակել Նավալնիին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն Ալեքսեյ Նավալնիի դեմ քրեական գործ էր հարուցել առանձնապես խոշոր չափերի խարդախության մասին հոդվածով, հաղորդվում է գերատեսչության կայքում:

Հետաքննությունը պարզել է, որ Նավալնիի ղեկավարած մի շարք ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների համար ֆիզիկական անձանցից հանգանակվել է ավելի քան 588 մլն ռուբլի ՝ որպես նվիրատվություն:

Հիշեցնենք, որ Նավալնին 2020 թվականի օգոստոսի 20-ին թունավորման հետևանքով ընկել է կոմայի մեջ: Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 22-ը բուժվում էր Բեռլինի «Շարիտե» հոսպիտալում, դուրս գրվելուց հետո վերականգնվում էր Գերմանիայում: ՔԶԱԿ-ի տվյալներով՝ նա թունավորվել է «Նովիչոկ» խմբի մարտական թունավոր նյութից։

Նավալնու թունավորումը միջազգային արձագանք է առաջացրել։ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան վեց բարձրաստիճան ռուս պաշտոնյաների և պետական պաշտոնյաների են նշել, որպես քիմիական զենքի օգնությամբ Նավալնիի դեմ մահափորձին մասնակից, և պատժամիջոցներ են սահմանել նրանց դեմ: Նավալնին մեկ անգամ չէ, որ հայտնել էր ՌԴ վերադառնալու իր մտադրության մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում