39-ամյա տղամարդը դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել համատեղ բնակվող 20-ամյա զարմիկին

39-ամյա տղամարդը դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել համատեղ բնակվող 20-ամյա զարմիկին

Հունվարի 6-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ Սյունիքի օպերատիվ կառավարման կենտրոն «Սիսիան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ:

ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողները պարզել են, որ հունվարի 5-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նույն տան 39-ամյա բնակիչը դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել համատեղ բնակվող 20-ամյա զարմիկին:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

39-ամյա տղամարդը ոստիկանության Սիսիանի բաժնում ներկայացրել է խոստովանական դիմում:

Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում