Իսկ հանրությանը մոլորեցնելու ու ապատեղեկատվություն տարածելու համար ով է պատասխանատվության ենթարկելու Արման Թաթոյանին
Այսօր մամուլի ասուլիսին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական բնույթի են, և որ մի քանի ամիս անց հետո առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին, Արման Թաթոյանն ասաց, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը գերազանցել է իր լիազորությունները։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
«Ես պաշտոնապես դիմելու եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովի ՀՀ ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաև հետագայում»,- հայտարերեց Թաթոյանը։
Հարց է ծագում, որ եթե Արման Թաթոյանը խոսում է ԱԽՔ Արմեն Գրիգորյանին պատասխանատվության մասին, ապա այդ դեպքում ով է պատասխանատվության ենթակելու հենց իրեն՝ Թաթոյանին, այն անպատասխանատու հայտարարությունների համար, որ վերջինս արել է, իսկ հետագայում դրանք հերքվել են այս կամ այն գերատեսչության(օրինակ ՊՆ-ի) կամ պաշտոնատար անձանց կողմից։
Թերևս բերենք հանրությանը հայտնի մեկ շատ վառ և թարմ օրինակ։
Ըստ Թաթոյանի գրառման՝ 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ:
Աակայն կարճ ժամանակ անց Տեղի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարեց, որ ոչ թե ադրբեջանցիներն են մտել ՀՀ տարածք, այլ ոչխարների հոտն է անցել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք։ Իսկ կարճ ժամանակ անց բանակցությունների արդյունքում 107 ոչխարները վերադարձվեցին Հայաստան:
Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք Թաթյոանը կանխամտածված էր ապատեղեկատվություն տարածու՞մ։
Հիմա հարց, հանրությանը ապատեղեկատվություն մատուցելու ու մոլորեցնելու համար, ո՞վ է պատասխանատվության ենթարկելու Արման Թաթոյանին, ով շատ հաճախ օգտագործելով իր լիազորությունները ապատեղեկատվություն է տարածում։
Կարծիքներ