Բաղդադի կենտրոնում ինքնաշեն հրթիռ է ընկել
Ինքնաշեն հրթիռը, ուղղված Բաղդադի «Կանաչ գոտուն», ընկել է քաղաքի կենտրոնական հատվածում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Shafaq news լրատվական պորտալը՝ վկայակոչելով տեղական իրավապահ մարմինների աղբյուրները։
Հրթիռն արձակվել է դեպի «Կանաչ գոտի» և ընկել Բաղդադի կենտրոնում գտնվող Աբու Նուվաս փողոցի բնակելի շենքի վրա՝ չհասնելով թիրախին։ Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Պորտալի տվյալներով՝ Բաղդադի անվտանգության ծառայությունները քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող ոստիկանական բաժանմունքի մոտ ականանետ են հայտնաբերել, որից փորձ է արվել գնդակոծել «Կանաչ գոտին»։ Բացի դրանից՝ ավելի ուշ իրաքյան անվտանգության ուժերը ձերբակալել են մի մարդու, որը կասկածվում է հրթիռի արձակման մեջ:
Բաղդադի «Կանաչ գոտին» այն տարածքն է, որտեղ տեղակայված են կառավարական հիմնական շենքերը և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։
Կարծիքներ