Պեկինում կորոնավիրուսի պատճառով փակել են մետրոյի կայարանների շուրջ 10 տոկոսը

Պեկինում կորոնավիրուսի պատճառով փակել են մետրոյի կայարանների շուրջ 10 տոկոսը

 Պեկինում մայիսի 4-ին չեն աշխատում քաղաքի կենտրոնի մոտավորապես քառասուն կայարաններ, դա կայարանների ընդհանուր քանակության շուրջ 10 տոկոսն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Այդ որոշումն ընդունվել Է կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով:

Քաղաքի ռեստորաններին ու բարերին թույլատրվել Է աշխատել միայն առաքմամբ, փակ են սպորտային հաստատությունները, դպրոցները փակվել են ապրիլի 29-ից: Այդ սահմանափակումների գործողությունների ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում, նշում Է գործակալությունը: Այնպիսի խոշոր տեսարժան վայրեր, ինչպիսիք «Արգելված քաղաքն» ու կենդանաբանական այգին են, սահմանափակել են այցելուների ընդունումը եւ լիովին փակել են ցուցահանդեսները, որոնք գտնվում են շինություններում:

Քաղաքի շրջաններում, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսով ախտահարման դեպքեր, բնակիչներին արգելել են դուրս գալ քաղաքից: 12 նման շրջաններ ճանաչվել են բարձր ռիսկի գոտիներ, եւս 35-ը՝ չափավոր ռիսկի: Նման խիստ լոքդաուններ, ինչպես վերջերս Շանհայում Էր, դեռեւս չեն սահմանվի: Քաղաքաբնակները պարտավոր են շաբաթական երեք անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել: Թեստի բացասական արդյունքը 48 ժամվա ընթացքում իրավունք Է տալիս այցելել հասարակական վայերի մեծ մասը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում