Արարատի մարզպետը հետ է վերցրել ազատման դիմումը. ՀԺ
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ է վերցրել աշխատանքից ազատման դիմումը: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեց ինքը Թևոնյանը:
Հիշեցնենք, որ վերջինս ազատման դիմում էր գրել օգոստոսի 9-ին:
Հարցին՝ ինչո՞ւ է մտափոխվել, և ի սկզբանե ի՞նչն էր ազատման դիմում գրելու պատճառը, Թևոնյանը ընդգծեց՝ քաղաքական որևէ դրդապատճառ չի եղել իր ազատման որոշման մեջ.
«Երկար մտածեցի ու որոշեցի հետ վերցնել ազատման դիմումս ու շարունակել աշխատել: Սակայն նշեմ, որ ազատման դիմումը գրելուց հետո էլի շարունակել եմ ամեն օր աշխատել և աշխատել եմ ավելի լավ»:
Դիտարկմանը, որ իր՝ աշխատանքից ազատման դիմում գրելը համընկել էր մարզի բնակիչների ակցիաների հետ, երբ գյուղացիները բողոքում էին խաղողի մթերման գներից, հարցին՝ արդյոք ակցիաները կապ ունեի՞ն իր որոշման հետ, Թևոնյանը բացասական պատասխան տվեց:
Կարծիքներ