ՌԴ 117 քաղաքացի է տարհանվել Գազայից. թռիչքի ընթացքում նրանց կուղեկցեն բժիշկները
Գազայի հատվածից տարհանված 117 ռուսաստանցիների վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Նրանց թույլ են տվել թռչել Մոսկվա:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Գազայի հատվածից ժամանած 117 մարդու վիճակը, այդ թվում՝ 62 երեխա, որոնցից 11-ը՝ մինչև երեք տարեկան, բավարար է և բժիշկների մոտ անհանգստություն չի առաջացնում, բոլորը հետազոտվել են Աղետների դաշնային կենտրոնի մասնագետների կողմից։
Թռիչքի ընթացքում նրանց կուղեկցեն բժիշկները»,- ասված է հաղորդագրությունում։
Կարծիքներ