Ֆրանսիայի պաշտպանության նախարարը երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ ժամանել է Կատար
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն չհայտարարված այցով ժամանել է Կատար՝ Մերձավոր արևելքում հակամարտությունը քննարկելու համար, սա նախարարի երկրորդ այցն է այդ երկիր վերջին երկու օրվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով նրա գրասենյակը:
Քաթարը միջնորդ է հանդես գալիս Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ բանակցություններում: Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերոնը հայտարարել էր, որ Ֆրանսիայի ութ քաղաքացիներ շարունակում են անհետ կորած համարվել և որոնք հնարավոր է պահվում են ՀԱՄԱՍ-ի կողմից:
«Նոյեմբերի 18-ին Սեբաստիան Լեկորնյուն կրկին այցով գտնվում է Քաթարում... այս նոր այցը նախատեսված չէր ծրագրում, որը պաշտպանության նախարարը տարածաշրջանում իրականացնում է նոյեմբերի 15-ից: Խոսքը Քաթար կատարած երկրորդ այցի մասին է ընդամենը 48 ժամում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ