Կենդանաբանական այգում երկու մասի է բաժանվում վագրերի ազատավանդակը

Կենդանաբանական այգում երկու մասի է բաժանվում վագրերի ազատավանդակը

Երևանի կենդանաբանական այգում ընթացի մեջ են վագրերի ազատավանդակը երկու մասի բաժանելու շինաշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է այգու «Ֆեյսբուք»-ի էջը։

Գրառման մեջ ասված է․

«Ուշադիր այցելուները նկատած կլինեն, որ վագրերի ազատավանդակում գտնվում է միայն մեկ վագր։ Ի տարբերություն առյուծների, որոնք ապրում են ընտանիքներով, վագրերը մենակյաց են և խմբերով պահելու դեպքում կարող են միմյանց վնասել։

Այդ իսկ պատճառով վագրերի ազատավանդակը բաժանվում է երկու մասի, ինչը հնարավորություն կտա ցուցադրել երկու վագրերին միաժամանակ։ Դա կարևոր է նաև վագրերի համար, որոնք հնարավորություն կունենան օգտվել ազատավանդակից և ջրավազաններից առանց սահմանափակումների։

Այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում