«Ես դա համարում եմ բավականին անլուրջ հոդված»․ ԱԻՆ փոխնախարարը հերքում է անշարժ և շարժական գույք հետ գցելու լուրերը
Այսօր ՝ ապրիլի 27-ին, «Իրավունք» թերթը գրել է, թե իրենց հասած շշուկների համաձայն՝ պատգամավորից մինչև փոխնախարար կարիերայի աճի ընթացքում Արմեն Փամբուխչյանը բավական անշարժ և շարժական գույք է հետ գցել։ Մասնավորապես ՝ նյութում ասվում է, որ նա ձեռք է բերել երկու բնակարան Էրեբունի վարչական շրջանում և երկու մեքենա՝ Lexus և Range Rover մակնիշի:
«Չէ՞ որ «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ում անվտանգության աշխատակցից մինչև խնդրահարույց ակտիվների կառավարման դեպարտամենտի թիմի ղեկավար աշխատած Փամբուխչյանը լավ գիտի՝ ինչպես կառավարել ֆինանսները»,-գրում է թերթը ։
Լուրի իսկությունը ճշտելու համար, Freenews.am լրատվականը կապ հաստատեց Արմեն Փամբուխչյանի հետ, վերջինս հերքեց այդ լուրերը։
«Ես դա համարում եմ բավականին անլուրջ հոդված։ Իրենց աղբյուրը ստել է․ մեկ բնակարան է, ոչ թե՝ երկու։ Բնակարանը ձեռք եմ բերել 2017 թվականին ,այդ ժամանակ ես պաշտոնի չեմ եղել ու աշխատել եմ «Անելիք » այժմ՝ «Այ Դի » բանկում, որի մասին կա իմ հայտարարագրում ։ Երկրորդ՝ անշարժ գույք , առհասարակ, չունեմ։ Ինչ վերաբերում է մեքենաներին ` Land Rover մակնիշի մեքենենան իրենք ներկայացրել են Range Rover ։ Land Rover-ը ձեռք եմ բերել 2020 թվականին, որը կհայտարարագրեմ այս տարի։ Դա և Nissan Tida մակնիշի մեքենան վաճառել եմ, հավելյալ գումար եմ ավելացրել և գնել եմ Lexus մակնիշի մեքենա։ Սա է իրականությունը, որը կարող է ցանկացած գերատեսչություն, ցանկացած ֆորմատով ստուգել․ դա է իմ ունեցվածքը։ Ես խորհուրդ կտայի, որ իրենց աղբյուրների նկատմամբ ունենային վստահություն և զերծ մնային հերյուրանքներ հրապարակելուց։ Ես կխնդրեի, որ հերքեին, քանի որ դա չի համապատասխանում իրականությանը։ Առայժմ կսպասեմ, որ հոդվածը հերքեն»։,- ասաց Փամբուխչյանը։
Կարծիքներ