Սաուդյան Արաբիան մայիսին Ասիայի համար կբարձրացնի նավթի տեսականու մեծ մասի գները

Սաուդյան Արաբիան մայիսին Ասիայի համար կբարձրացնի նավթի տեսականու մեծ մասի գները

Սաուդյան Արաբիան մայիսին կբարձրացնի նավթի տեսակների մեծ մասի գները ասիական գնորդների համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Ասիա մատակարարվող հիմնական տեսակի՝ Arab Light-ի արժեքը մեկ բարելի դիմաց կավելանա 0,3 դոլարով։ Նշվում է, որ ըստ Saudi Aramco պետական ​​ընկերության հաղորդագրության՝ արդյունքում այն կարժենա 2 դոլարով ավելի, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը:

ԱՄՆ և Հյուսիսարևմտյան Եվրոպա մատակարարվող նավթի գները հիմնականում կմնան անփոփոխ, մինչդեռ Միջերկրածովյան տարածաշրջանում դրանք մեկ բարելի դիմաց կավելանան 0,1-0,4 դոլարով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում