Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանը գրավեց 7-րդ տեղը
Տոկիոյի օլիմպիական խաղերի կանանց ծանրամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը չկարողացավ մեդալ նվաճել:
Մեր 59 կգ քաշային մարզուհին պոկում վարժությունում բարձրացրեց 95 կգ քաշ և գրավեց 4-րդ տեղը: Ավաղ, հրում վարժությունում նա ցույց տվեց 8-րդ արդյունքը` գլխավերևում պահելով 110 կգ ծանրաձող:
Երկամարտի 205 կգ արդյունքով Իզաբելլա Յայլյանը մրցումներն ավարտեց 7-րդ հորիզոնականում:
Կարծիքներ