Մարգարայի կամուրջը գտնվում է բավականին լավ վիճակում և պատրաստ է շահագործման. Գնել Սանոսյան

Մարգարայի կամուրջը գտնվում է բավականին լավ վիճակում և պատրաստ է շահագործման. Գնել Սանոսյան

Մարգարայի կամուրջը գտնվում է բավականին լավ վիճակում և պատրաստ է շահագործման: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝  ներկայացնելով նախարարության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները:

«Մարգարայի կամրջի աշխատանքների մի մասը մեր տիրույթում է, և մենք իրականացրել ենք ուսումնասիրություն: Արդյունքում պարզվել է, որ կամուրջը գտնվում է բավականին լավ վիճակում և պատրաստ է շահագործման: Կամուրջի միակ խնդիրը այն է, որ նեղ է և ենթակա է միակողմանի երթևեկության:

Հետագայում, կախված գործընթացից, եթե գա մի ժամանակ՝ երթևեկությունը ավելանա և կարիքը լինի՝ կամ պետք է կամուրջը լայնացնել, կամ նորը կառուցել, բայց, կարծում եմ, անհրաժեշտության դեպքում ճիշտ կլինի երկրորդը կառուցել»,- ասել է Գնել Սանոսյանը:

Հիշեցնենք՝ երկար տարիներից հետո «Մարգարա» անցակետը առաջին անգամ գործարկվեց, երբ Հայաստանը փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հումանիտար աջակցություն ուղարկեց Թուրքիային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում