Նուրմագոմեդովը լուսանկարներ է հրապարակել ձիով զբոսանքից

Նուրմագոմեդովը լուսանկարներ է հրապարակել ձիով զբոսանքից

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

«Ես ձիերով զբոսանքի սիրահար չեմ, սակայն ունեմ ձիեր, որ ինձ նվիրել են իմ լավագույն ընկերները: Իմ հետևորդների մեջ շա՞տ են ձիերով զբոսանքիի սիրահարները»,- լուսանկարներին կից գրել է 31-ամյա մարզիկը:

Խաբիբ Նուրմագոմեդովն իր հաջորդ մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 24-ին: Ռուսաստանցի մարզիկի մրցակիցը կլինի ամերիկացի Ջասթին Գեթժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում