Վրաստանում վերջին օրում կորոնավիրուսից մահացել է ևս 14 մարդ. մահերի թիվը հասել է 3 հազար 377-ի
Վրաստանում փետրվարի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 740 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում հասել է 266 հազար 462-ի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 496 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 259 հազար 228 մարդ: Վրաստանում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3 հազար 377:
Հայաստանում փետրվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 նոր դեպք, առողջացել է 243 քաղաքացի, մահացել՝ 3-ը:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169 հազար 391 դեպք, որոնցից 161 հազար 348-ն` առողջացած, 3 հազար 150-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 հազար 101 պացիենտ:
Կարծիքներ