Իսպանիայի ափերի մոտ 70 միլիոն եվրո արժողությամբ կոկաին տեղափոխող առագաստանավ են կալանել

Իսպանիայի ափերի մոտ 70 միլիոն եվրո արժողությամբ կոկաին տեղափոխող առագաստանավ են կալանել

Իսպանիայի իրավապահ մարմինները Կանտաբրիայի մարզի Սանտանդեր քաղաքի ափերից ոչ հեռու կալանել են առագաստանավ, որում եղել է 2 տոննա կոկաին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ նավը շարժվել է Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո։ Առգրավված թմրանյութերի արժեքը սև շուկայում կարող է հասնել 70 միլիոն եվրոյի: Գործողությունն իրականացվել է Միացյալ Թագավորության իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ։

Ենթադրվում է, որ կոկաինն Իսպանիայի ափեր է հասել Հարավային Ամերիկայից։ Իրավապահները ձերբակալել են առագաստանավի անձնակազմի չորս անդամի, որոնց թվում կան Վենեսուելայի երկու, Կոլումբիայի մեկ քաղաքացի և Իսպանիայի մեկ հպատակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում