Հայաստանի Կամերային նվագախումբը համերգներով հանդես է գալիս Արաբական Միացյալ Էմիրություններում
Հայաստանի պետական կամերային նվագախումբը ընդլայնված կազմով 5 համերգներով հանդես կգա Արաբական Միացյալ Էմիրություններում: Այս մասին տեղեկացնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։
Օգոստոսի 10-ին և 11-ին համերգները կանցկացվեն Դուբայի շքեղ օպերային դահլիճում: Երաժիշտներն արդեն իսկ ժամանել են Դուբայ, և նվագախումբն այսօր անց է կացնում առաջին փորձը:
Համերգների դիրիժորներն են էրնսթ Վան Թիելը և Սթիվ Սիդվելը։ Համերգային ծրագրում հայտնի Joker ֆիլմի կինոերաժշտությունն է, ինչպես նաև ABBA, DISCO և West End սիմֆոնիկ շոու ծրագրերը:
Հայաստանում նվագախմբի հաջորդ համերգը կկայանա սեպտեմբերի 9-ին:
Կարծիքներ