Դիլիջանում մանկապարտեզի պահակը գողություններ է արել մանկապարտեզից
Ապրիլի 22-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները Շահումյան փողոցի մանկապարտեզի բակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել մանկապարտեզի 64-ամյա պահակին՝ իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ավտոմեքենան բարձված է եղել մետաղյա առարկաներով: Բաժնում տղամարդը հայտնել է, որ մետաղյա առարկաները գողացել է մանկապարտեզի նկուղից։ Նա նաև հայտնել է, որ նույն օրը նույն վայրից դարձյալ գողացել էր մետաղյա առարկաներ:
Գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է: Կատարվում է քննություն։
Կարծիքներ